Չեչնիայի գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ ներողություն խնդրել Ռամզան Կադիրովից շրջանային դատավորների աշխատանքում բացթողումների համար:
«Դրանք օրենքի կոպիտ խախտումների աղաղակող փաստեր էին, եւ ես ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում այդ սխալների պատասխանատվությունը»,- Կարատաեւի խոսքերն է մեջբերում «Գրոզնի» հեռուստաալիքը:
Մայիսի 5-ին դատական իշխանության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ Կադիրովը Կարատաեւին եւ երեք դատավորների առաջարկել էր ինքնակամ հեռանալ պաշտոնից: Նա անարդար դատավճիռների եւ գործերի ձգձգման օրինակներ էր մատնանշել:
Կարատաեւը նշել է, որ չի հեռացել հանրապետությունից՝ չնայած տարածված լուրերին, իսկ իր նկատմամբ ճնշումների մասին հաղորդագրությունները հիմք չունեն:




























