Բրիտանական The Daily Mail պարբերականը հոդված է հրապարակել Բարնաուլի բնակչուհի Դաշա Գուբանովայի` հեքիաթային Ռապունցելի երկրպագուհու մասին, որը 13 տարի է` մազ է աճեցնում:

«Կանոնավոր կտրելը եւ վարսավիրանոց հաճախելը ամբողջ աշխարհի կանանց սովորական կենսակերպի մաս է կազմում: Բայց մի կին արդեն   13 տարի հրաժարվում է սրահ այցելել, որ տեսնի, թե ինչքան երկար կարող է աճեցնել մազերը»,– գրում է պարբերականը:

ԶԼՄ-ներում հրապարակումից հետո աղջիկն այնպիսի ժողովրդականություն ձեռք բերեց, որ մեկ ժամում նրա սոցցանցի բաժանորդների թիվը հասավ  107 հազար մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրում եմ արվեստն իր բոլոր դրսեւորումներում: Թաթմաններ եմ պատրաստում, նկարում եմ: Պաշտում եմ երկար մազերը: 2003-ից մազ եմ աճեցնում: Իմ նպատակը մինչեւ կրունկներն իջնող մազերն են», - գրում է Դարյան Instagram-ի իր էջում:

Վերջին լուսանկարները, որոնք երկար հյուսի տիրուհին ցուցադրել է սոցցանցերում, վկայում են, որ 13 տարում նրան հաջողվել է համարյա մինչեւ կոճերը մազ աճեցնել: Դարյայի հաշվարկներով, երեք-չորս տարուց նա կկարողանա հասնել իր նպատակին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: