Մայիսի 16-ին Օդեսայում փաստաբան Ալեքսանդր Պոգորելովի սպանությունը բեմադրություն է եղել: Այդ մասին հայտնում է dumskaya.net պարբերականը` վկայակոչելով տեղի աղբյուրին:
«Իրավաբանի մահվան մասին տեղեկությունը հատուկ տարածվել է հանցագործության նախապատրաստման բոլոր մասնակիցներին ձերբակալելու գործողության շրջանակում», — պատմել է պարբերականի զրուցակիցը: Նրա խոսքով, մահափորձի վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները (ՈՒԱԾ) ձերբակալել են մարդասպաններին եւ միջնորդին: Գործողությունն ընթացել է Ազգային ոստիկանության ղեկավար Խատիա Դեկանոիձեի անձնական վերահսկողության ներքո:
Իրավապաշտպանին «պատվիրելու» պատճառ է դարձել նրա հակամարտությունը տեղացի պաշտոնյաների հետ: Պոգորելին նրանց մեղադրում էր գյուղում հող գողանալու, ընտրություններին մեքենայությունների եւ իր հաճախորդին` էստոնացի գործարար Մարսել Վիխմանին շանտաժելու համար:
Մայիսի 16-ին ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկու անհայտ անձ գնդակոծել են փաստաբանի մեքենան Կրասնիե Զորի փողոցում, ինչից հետո փախել են հանցանքի վայրից:




























