Պեկինի Beijing United Xinhua Hotel հյուրանոցի այցելուն բողոքել է հավաքարարուհուց՝ հավաստելով, որ նա սպասքը լվանում է զուգարանի խոզանակով եւ լոգասենյակի համար նախատեսված մաքրող միջոցով: Ըստ Daily Mail-ի, միջադեպից հետո կնոջն ազատել են աշխատանքից:
Lenta-ի փոխանցմամբ, հյուրանոցի այցելուն անկողնու բարձի վրա մեծ դեղին բիծ է նկատել: Այնուհետեւ զբոսաշրջիկը լոգասենյակ է գնացել եւ տեսել, որ հավաքարարուհին գավաթներն ու թեյնիկը մաքրում է զուգարանակոնքի խոզանակով: Հարեւանությամբ նա նաեւ սանտեխնիկայի մաքրման համար նախատեսված գել է տեսել:
Հավաքարարուհին բացատրել է, որ չի կարողացել մաքրել թեյնիկի եւ գավաթների վրայի բծերից, այդ պատճառով որոշել է դրանք մաքրել սանտեխնիկայի գելով:





























