Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակիչը, որն ավարտական պարահանդեսի ժամանակ առանց զուգընկերուհու է մնացել, երեկույթին իր կատվին է հրավիրել: Այս մասին գրում է Cosmopolitan-ը:

17-ամյա Սեմ Սթայնգարդը Ռուբի անունով կատվի համար վարդագույն զգեստ եւ կոշիկ է պատվիրել:

Ըստ Lenta-ի, Սեմը, ամեն դեպքում, Ռուբիին իր հետ պարահանդեսի սրահ չի տարել, որպեսզի կենդանին իրեն վատ չզգա: Բայց կատվի հետ լուսանկարվել է՝ նրան որպես իր զուգընկերուհի ներկայացնելով:

Շրջանավարտի եղբայրը լուսանկարը հրապարակել է Imgur-ում: Մեկ օրվա ընթացքում այն ավելի քան 800 հազար մարդ է դիտել: