15. 38 կարատանոց տանձաձեւ Unique Pink հազվագյուտ վարդագույն ադամանդը Ժնեւում աճուրդում վաճառվել է ռեկորդային 31.5 մլն դոլարով, հայտնում է Reuters–ը

«Սա ամենաբարձր գինն է, որը երբեւէ վճարել են արտասովոր վառ վարդագույն ադամանդի համար»,- հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչ Դեւիդ Բեննեթը:

Ադամանդը վաճառվել է ինչ-որ անհատի, որն Ասիայից է: Sotheby's-ում ադամանդի նախնական արժեքը 28-38 մլն դոլար էր գնահատվել:

«ՌԲԿ»-ն հիշեցնում է, որ անցած տարվա նոյեմբերին 16.08 կարատանոց Sweet Josephine վառ վարդագույն ադամանդը վաճառվել է 28.5 մլն դոլարով :