Facebook սոցիալական ցանցի Govin's Meats & Berries / Govin's Farm էջում տեսագրություն է հայտնվել, որում ամերիկյան Վիսկոնսին նահանգի բնակիչը հողից հանում է հողի մեջ խրված ալպակայի ձագին: 

Մեկնաբանություններում նշված է, որ ֆերմայում ապրող ձագը օրերով կորել էր եւ հայտնաբերվել էր արդեն հողի մեջ: Թե նա ինչպես է այնտեղ հայտնվել, հայտնի չէ, տեղեկացնում է Lenta-ն:

Փրկված ալպական մոտ մեկ շաբաթ առաջ է ծնվել: Mashable-ը հաղորդում է, որ ձագի կյանքին ոչինչ չի սպառնում եւ նա վերադարձել է մոր մոտ: