Ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Թոմ Հենքսը Պատվո լեգեոնի ասպետ կդառնա: Այդ մասին հայտնում է People-ը: Դա Ֆրանսիայի բարձրագույն պարգեւներից մեկն է: Հանձնման արարողությունը տեղի կունենա Փարիզում` ուրբաթ, մայիսի 20-ին:

Հենքսի հետ մրցանակ կստանա հեռուստալրագրող եւ լրագրող Թոմ Բրոքաուն,  Երկրորդ համաշխարհային պատերազմի Ազգային թանգարանի տնօրեն Գորդոն Մյուլլերը: 

Երեքն էլ Պատվո լեգեոնի են արժանացել Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակի պահպանման գործում իրենց աշխատանքի համար: 

Հենքսը նկարահանվել է «Փրկել շարքային Ռայանին» դրամայում, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված «Զինակից եղբայրներ» եւ «Խաղաղ օվկիանոս» սերիալների պրոդյուսերն է եղել:

Թոմ Հենքսը ԱՄՆ-ի ամենասիրելի կինոաստղ է անվանվել: