Ուզբեկստանի Ժողովրդական կրթության նախարարությունն արգելել է դպրոցներում ավարտական երեկույթներ անցկացնել:
Դպրոցներին եւ ուսումնական հաստատությունների տնօրեններին պաշտոնյաները ստիպում են երաշխավորագրեր ստորագրել այն մասին, որ արարողություններ չեն անցկացվի: Կանոնակարգվել է նաեւ վերջին զանգերի անցկացումը: Դրանք կընթանան դպրոցների բաց հրապարակներում, միջոցառման տեւողությունը չպետք է գերազանցի մեկ ժամը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Դպրոցական ուսուցիչները, որոնց շրջանում հարցում է անցկացրել «Ֆերգանա» գործակալությունը, կարծիք են հայտնել, որ խիստ կանոնները կապված են նրա հետ, որ հունիսին Տաշքենդում պիտի տեղի ունենա Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը: «Բայց ոչ ոք չի կարողացել բացատրել, թե դպրոցական երեկույթները կոնկրետ ինչով կարող են խանգարել բարձրաստիճան հյուրերին», — ասված է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին քոլեջների եւ դպրոցների աշակերներին Ուզբեկստանում արգելեցին աղոթել մահմեդական Կուրբան-բայրամի տոնին: Նույն ամսին Ուզբեկստանի Սամարղանդի մարզում տեղի իշխանությունները արգելք մտցրեցին ռեստորաններում եւ սրճարաններում հարսանիքների եւ խնջույքների անցկացման վրա` բամբակի բերքահավաքի սկզբի հետ կապված:





























