JLL խորհրդատվական ընկերությունը կազմել է գնումների համար ամենագրավիչ քաղաքների վարկանիշը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The New Retail-ը:

Վարկանիշի առաջին հորիզոնականում Լոնդոնն է, որտեղ մեծ թվով միջազգային ընկերություններ են կենտրոնացած, այդ թվում՝ հաճախորդներին բարձրակարգ դասի ապրանքներ առաջարկող:

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատարը Հոնկոնգն է: Ընկերության տվյալներով, այն ապահովում է վաճառքի ընդհանուր ծավալների մեկ երրորդը: Առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաեւ Դուբայը, Նյու Յորքը, Սինգապուրը, Պեկինը, Շանհայը, Էլ Քուվեյթը եւ Տոկիոն: