Ամերիկացի ոստիկան Ջորջ Ցիմմերմանը, որը աճուրդի էր հանել այն ատրճանակը, որով 2012-ին Ֆլորիդայում գնդակահարել էր չզինված սեւամորթ անչափահաս Թրեյվոր Մարտինին, հայտնել է, որ այն վաճառել է 250 հազար դոլարով:
Նրա խոսքով, ինքը նախատեսել է ստացված միջոցները ծախսել «ոստիկանության աշխատակիցների նկատմամբ Black lives matter (սեւ կյանքերը կարեւոր են) խմբի բռնության դեմ պայքարելու, ինչպես նաեւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «հակահրազենային» հռետորաբանության դեմ, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:





























