Իտալիայում այսօր՝ մայիսի 21-ի գիշերը, ժայթքումների շարք է տեղի ունեցել Եվրոպայում ամենաբարձր հրաբխային սարում՝ Էտնայում: Այն տեւել է մի քանի ժամ եւ ուղեկցվել մոխրի հզոր ժայթքումներով: Էտնային հարակից երեք գյուղերում երկնքից մոխիր է թափվել:
Էտնան գտնվում է Սիցիլիա կղզում, լեռան բարձրությունը 3328 մետր է, այն համարվում է ամենաակտիվ եւ ամենախոշոր հրաբուխը Եվրոպայում:
Նախորդ ժայթքումը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 3-ին: Ընդհանուր առմամբ Էտնան ժայթքել է 200 անգամ:





























