Լեհաստանի իշխանությունները պլանավորում են դպրոցականներին հնարավորություն տալ առաջիկա 2 ամիսների ընթացքում պարապմունքներ անցկացնել այն մասին, թե ինչ դեր է խաղում ՆԱՏՕ-ն երկրի կյանքում, հայտնում է Financial Times-ը։
«Լեհ դպրոցներին աշակերտների համար «դասընթացների պլան» են ներկայացրել, որը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին լեհ զինծառայողների մասնակցությունը, եւ, ինչն ավելի արդիական է, լեհական տարածքում բազաներ տեղակայելու մասին դաշինքի որոշումների գործընթացը»,- գրում է թերթը՝ մեջբերելով ԱԳՆ ներկայացուցչի խոսքը, որի հավաստիացմամբ՝ Լեհաստանի դպրոցներն ու գրադարաններն արդեն համապատասխան թեմայով գրականություն են ստանում։
Financial Times-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ում իր աղբյուրները հայտնել են, որ դասընթացներն արտահայտում են Լեհաստանի անկախության եւ ինքնավարության համար ՆԱՏՕ-ի հիմնարար դերը։





























