Շվեյցարական խոշորագույն UBS բանկի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, թե աշխարհի որ քաղաքներում ամենաքիչն աշխատում:
Հետազոտությանն աշխարհի 70 քաղաքներ են մասնակցել: Ըստ մասնագետների, ամենակարճ աշխատանքային շաբաթը Փարիզում է. ֆրանսիական մայրաքաղաքում շաբաթական 30 ժամ եւ 50 րոպե են աշխատում:
Ըստ «Informing»-ի, վարկանիշի երկրորդ տեղում Ռուսաստանի մայրաքաղաքն է. մոսկվացիները շաթաբական 31.66 ժամ են աշխատում: Իսկ երրորդ տեղում հայտնվել է Հելսինկին, որտեղ շաբաթական 31.91 ժամ են աշխատում:
Հետազոտության հեղինակների խոսքով, ամենաերկար աշխատանքային շաբաթը Հոնկոնգում է՝ ավելի քան 50 ժամ:
Միաժամանակ, Հոնկոնգի բնակիչները կարող են արձակուրդի համար միայն մեկ շաբաթ վերցնել: Իսկ ամենաերկար արձակուրդն ունեն Բահրեյնի բնակիչները՝ տարեկան 34 օր:




























