Կոկորդիլոսը, որին ԱՄՆ-ում բռնել էր վայրի բնության պաշտպանը, փորձել է փախչել մեքենայի թափքից, որտեղ նրան թողել էին ամբողջ գիշեր: Աղջիկն այդ մասին հայտնել է Facebook-ում` տեղադրելով տեսագրությունը:
Գիշերն ավելի քան 2 մ երկարությամբ կենդանին թափքից անցել է մեքենայի սրահ եւ սկսել է սողալ դրանով` հուսալով ելք գտնել, բայց մնացել է ղեկի եւ դիմային ապակու արանքում: Նման դիրքում էլ աղջիկն առավոտյան հայտնաբերել է գիշատչին:
Կենդանիների պաշտպանին հաջողվել է կոկորդիլոսին հանել սրահից եւ բարեհաջող հասցնել տեղի վայրի բնության պահպանության Gator Squad կազմակերպություն: Ոչ ոք չի տուժել, հայտնում է Gazeta-ն:




























