Չինական Հենան նահանգում 5 հազար մարդ շուրջ 2 ժամում հսկայական ուտեստ են կերել՝ 2 տոննա տոֆու պանրով: Zhongtianmen հրապարակը Չինաստանում ուխտավայր է դաոսների համար, որտեղ մարդիկ ամեն տարի հավաքվում են՝ միմյանց հետ իրենց կերակուրը կիսելու:
Ըստ Kedem-ի, դաոսները կարծում են, որ տոֆու պանիրն օրհնություն եւ հաջողություն է բերում երկնքից: 5 մետր շառավղով հսկայական տոֆուն պատրաստվել է 1000 կգ սոյայի հատիկներից, որոնք նվիրաբերել են ուխտավորները: Պանիրը ձեւավորել են Ին-Յան խորհրդանիշի տեսքով:




























