Մարիխուանան ամենամեծ վնասը հասցնում է բերանի խոռոչին: Նոր հետազոտությունն ապացուցել է, որ մարիխուանա ծխելը մեծապես վնասում է լնդերին, փոխանցում է Americaru-ն:

Մարդիկ, որոնք 20 տարի շարունակ կանեփ են ծխել, լնդերի հիվանդությունների բարձր հակում ունեն: Հետազոտությունն անց է կացվել մինչեւ 38 տարեկան հազար մարդկանց շրջանում: Նրանց մոտ, ովքեր տարիներ շարունակ մարիխուանա են ծխել, գրեթե ոչ մի ֆիզիկական փոփոխություններ չեն նկատվել բացի պարոդոնտոզից: Բժիշկները նշում են, որ թեպետ մարիխուանայի ազդեցությունը աննշան է, այն կարող է բարդացնել ծխողի կյանքը:

Բացի այդ, Արիզոնայի համալսարանի  մասնագետները պարզել են, որ մարիխուանա օգտագործելը բարձրացնում է փսիխոզի ռիսկը եւ իջեցնում IQ-ն: