Անկարայում հոկտեմբերի 4-7-ին կայանալու են քննարկումներ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նոր հաղորդակցության նախագծի շրջանակներում: Դրան մասնակցելու են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Նրանք հանդիպմանը քննարկելու են գնացքների՝ Թուրքիայի եւ Եվրոպայի երկաթուղիներով երթեւեկության հնարավորությունների հարցերը:

Նախագծի շրջանակներում ծրագրվում է կառուցել նոր 105 կմ-անոց հատվածը, որի 76 կմ-ն անցնելու է Թուրքիայի, 29 կմ-ն` Վրաստանի տարածքով:

Նախագիծը բազմիցս ենթարկվել է հայկական կողմի քննադատությանը, քանի որ այն, ըստ էության, Հայաստանը մեկուսացնում է տարածաշրջանից: