Ադրբեջանում տղան դաժանաբար սպանել է հորը։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին Ալիաբադ գյուղում։

1938-ին ծնված Քարիմ Իմրանովի եւ նրա որդու՝ 1965-ին ծնված Զահիրի միջեւ վեճ էր ծագել, որի հետեւանքով հայրը մի քանի անգամ կացնով հարվածել էր որդուն։ Դրանից հետո տղան խլել էր կացինը հոր ձեռքից եւ հարվածել  78-ամյա հոր ծոծրակին։

Զ. Իմրանովը ձերբակալված է։ Նախնական տեղեկություններով՝ հայրն ուզում էր որդուն վռնդել տանից։ Հաղորդվում է, որ Զ. Իմրանովը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Հարուցվել է քրեական գործ։