Իրանն ավարտել է դեպի Եվրոպա գազ արտահանելու նախագծի շրջանակներում կառուցվող գազատարի իր՝ 611 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Իրանի ազգային գազային ընկերության՝ NIGEC-ի եւ թուրքական Som Petrol-ի միջեւ իրանական վեցերորդ գազատարի շինարարությունը շարունակելու համար 1 մլրդ դոլարի համաձայնագիր էր կնքվել։ Թուրքական ընկերությունը նախագծում ներդրել էր 754 մլն եվրո՝ նախագծի արժեքի 77 տոկոսը։

Վեցերորդ գազատարի երկարությունը պետք է կազմի շուրջ 1300 կմ։