Օրգանիզմի ուժերի առավելագույն վերականգնմանը նպաստում է երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերվա քունը: Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները:

Այդ գիշերը քունը կարող է տեւական չլինել, բայցեւայնպես մարդիկ շատ լավ լիցքաթափվում են: Ընդ որում որպես կանոն, երեքշաբթին այն օրն է, երբ աշխատող մարդիկ իրենց թույլ չեն տալիս ո՛չ ճարպոտ սնունդ ուտել, ո՛չ ոգելից խմիչք օգտագործել, ինչն էլ նպաստում է խորը քնին:

Փորձի շրջանակում մասնագետները հետեւել են հինգ հազար մարդու: Նրանք գնահատել են նրանց քունը զարկերակը ստուգող հատուկ սարքի օգնությամբ:

Հանգստյան օրերին մարդիկ ավելի երկար են քնում, բայց դա չի նպատսում հանգստին ու օրգանիզմի ուժերի վերականգնմանը: Առավել եւս որ հանգստյան օրերին երկար քունը բարձրացնում է հիվանդությունների՝ մասնավորապես շաքարախտի ու սրտի հիվանդությունների սրման վտանգը: Գիտնականները պնդում են, որ քնել ու արթնանալ պետք է նույն ժամերին: Որքան շատ է տարբերությունը սովորական ու հանգստյան օրերի ռեժիմի միջեւ այդքան վատ են խոլեստերինի, ինսուլինի ցուցանիշները:

Հայտնի է, որ քնի պակասը սերտ կապակցված է սխալ սննդի, քաշ հավաքելու ու շատ ուտելու հետ: Քնի պակասի պատճառով արյան մեջ ակտիվանում են քիմիական ազդանշանները, որոնք ուժեղացնում են բավականությունը քաղցր ու աղի մթերքների գործածումից, հայտնում է «Ռոսբալտը»: