Սերբիայում անհայտ անձը հրազենով զինված մտել է սրճարան եւ կրակ բացել այցելուների վրա, որի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել 20 մարդ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով սերբական ոստիկանության տվյալները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային  Զրենյանին քաղաքի մոտ գտնվող գյուղում:

Կասկածյալը սկզբում գնդակահարել է իր կնոջը եւ մեկ այլ կնոջ, որից հետո անկանոն կրակ է բացել պատահական անցորդների վրա: Տղամարդը ձերբակալվել է: