Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որին կմասնակցեն երկու կողմերի մշտական ներկայացուցիչները, նախատեսված է հուլիսի 13-ին:
«Ներկայումս մշակվում է Բալթիկ ծովում ավիացիայի թռիչքների օդաչուների անվտանգության ապահովման հարցը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի օրակարգում ներառելու հարցը»,-ասված է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում Դաշինքը նախատեսում է քննարկել ձեռնարկվող ռազմական միջոցները, որոնց նպատակը թափանցիկության եւ կանխատեսելիության ապահովումն է:





























