Ավստրալիայում իշխող Լիբերալ-ազգային կոալիցիան՝ վարչապետ Մալքոլմ Թերնբուլի գլխավորությամբ, աննշան տարբերությամբ առաջատարն է խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ձայների նախնական հաշվարկները:

Ըստ այդմ, ձայների 61 տոկոսի հաշվարկի արդյունքում Լիբերալ-ազգային կոլաիցիան հավաքել է 42 տոկոս ձայն եւ կստանա Ներկայացուցիչների պալատի 150 տեղերից 73-ը:

Միայնակ կառավարություն ձեւավորելու համար նրան անհրաժեշտ է ստանալ 76 մանդատ:

Երկրորդ տեղում լեյբորիստական կուսակցությունն է, որը նախնական տվյալներով հավաքել է 35 տոկոս եւ կստանա 66 մանդատ: