Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է ուղեւորների կողմից օդանավով զենք տեղափոխելու արգելքը, հայտնում է «Աէրոֆլոտ» ռուսական ընկերության կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աէրոֆլոտ»-ը Բրյուսելից ժամանող ուղեւորներին տեղեկացնում է, որ օդանավակայանի ղեկավարության կարգադրությամբ զենքի տեղափոխման արգելքն այդ չվերթների համար չեղարկվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Չվերթի համար զենքի գրանցումը կատարվելու է որոշակի կարգով ու փաստաթղթերով»,- հավելել է ընկերությունը: