ԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը իր ընտանիքի անդամներին էլ է ներառել հռետորների ցուցակում, քանի որ Օհայո նահանգի Քլիվլենդում Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունենալու ցանկություն ունեցողների թիվը շատ քիչ է, հայտնում է CNN-ը:

Նշում են, որ Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովը բախվել է այն խնդրին, որ կուսակցության վետերանները ու նորահայտ աստղերը հրաժարվում են ելույթ ունենալ Օհայոյում: CNN-ը պարզաբանում է, որ կուսակցության անդամների մի մասը այդպիսով բոյկոտում է անձամբ Թրամփին, քանի որ համամիտ չէ նրա նախընտրական քարոզչության դրույթներին, մյուսներն էլ զբաղված են նահանգապետի, ԱՄՆ կոնգրեսի կամ էլ նահանգների օրենսդիր մարմինների ընտրություններին իրենց մասնակցությամբ:

Քլիվլենդ գնալուց հրաժարվել են նախագահի պաշտոնի նախկին թեկնածուներր Միթ Ռոնին ու Ջոն Մաքքեյնը: Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, որը Ինդիանա նահանգում առաջնային ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո լքել էր մրցապայքարը,նույնպես մտադիր չէ ելույթ ունենալ համագումարում:

Սակայն Թրամփն ինքը հերքել է CNN –ի տեղեկությունն ու խոստացել է հրապարակել հուլիսի 6-ի համագումարին ելույթ ունեցող հռետորների ցուցակը: