Ուկրաինայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն պատրաստակամություն է հայտնել ղեկավարել երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է «112 ՈՒկրաինա» հեռուստաալիքը:

«Կհամաձայնեի: Ես կօրինականացնեի այն, ինչ առանց դրա էլ կատարվում է հիմա»,- ասել է նա, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Սավչենկոն նաեւ նշել է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվում են հակաահաբեկչական գործողության գոտում, պետք է քննվեն մասնագիտացված դատարաններում կամ ռազմական տրիբունալում: