Չինաստանի հյուսիսում հանքահորի հեղեղման հետեւանքով 12 հանքափորներ փակված են մնացել գետնի տակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինխուա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, տեղական ժամանակով 23:00-ի սահմաններում, Ցզինչեն քաղաքի ածխահանքում:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: