ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներն Արիզոնա նահանգի բնակչի են ձերբակալել՝ Մարիկոպա եւ Պիմա շրջանների պետական հաստատությունների վրա հարձակումներ իրականացնելու նպատակով դավադրություն ծրագրելու մեղադրանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը:
18-ամյա Մահին Խանը Մարիկոպայի բանտում է: ՀԴԲ-ի տվյալներով, Խանին, սակայն, չեն կասկածում հուլիսի 4-ին Անկախության օրվա տոնակատարության ժամանակ դիվերսիա ծրագրելու մեջ:
«Մենք վկայություններ չունենք այն մասին, որ Խանը սպառնացել է ակցիա կազմակերպել հուլիսի 4-ին կամ այս հանգստյան օրերին»,- նշել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Միա Գարսիան:





























