Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 80-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Առաջին պայթյունը որոտացել է Քարրադա կենտրոնական շրջանում: Այստեղ ականապատ ավտոմեքենա է պայթել: Ավելի ուշ պայթուցիկ սարք է գործի դրվել Աշ-Շաաբ շրջանի շուկայի հարեւանությամբ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: