Ռուսաստանը հուլիսի 4-ից կդադարեցնի Լեհաստանի հետ սահմանային տեղաշարժի ռեժիմի գործողությունը՝ ի պատասխան լեհական կողմից համաձայնագրի գործողությունը դադարեցնելուն: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կալինինգրադի մարզի կառավարության միջազգային եւ միջտարածաշրջանային կապերի նախարար Ալլա Իվանովան:
Ավելի վաղ Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը հաղորդել էր, որ Լեհաստանը հուլիսի 4-ից ժամանակավորապես դադարեցնում է Կալինինգրադի մարզի հետ տեղական սահմանային տեղաշարժի կարգի մասին Համաձայնագրի գործողությունը՝ հուլիսի 8-9-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եւ հուլիսի 20-31-ին Երիտասարդության համաշխարհային օրերի պատճառով:





























