Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատել է «Հանրապետականներ» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մտադրության մասին՝ 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

«Այս համագումարը վերջինը կլինի, որին ես կմասնակցեմ որպես հանրապետականների ղեկավար»,- հայտարարել է նա:

Կուսակցության կանոնակարգի համաձայն, նախկին նախագահը չէր կարողանա մասնակցել «Հանրապետականներ»-ի ղեկավարի ընտրություններից առաջ անցկացվելիք նախնական ներկուսակցական քվեարկությանը՝ նախկինի պես մնալով կուսակցության առաջնորդ:

Ներկուսակցական պայքարում Սարկոզիի գլխավոր մրցակիցը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն կլինի: