Պակիստանի հյուսիսում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 33 մարդ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Sun Daily-ն:

Հեղեղը տասնյակ տներ է քշել Արսուն բնակավայրում, ինչպես նաեւ Դրոշ քաղաքի մզկիթը:

«Արդյունքում այդ պահին մզկիթում աղոթող 10 մարդ է զոհվել, 21 վիրավոր կա: Որոշները մինչեւ հիմա անհետ կորած են համարվում»,- շրջանի պաշտոնյաներից Մագհդերաթա Շահայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Հորդառատ անձրեւները Պակիստանում սկսվել են հուլիսի 2-ի երեկոյան: