«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Էլ-Հուվեյջա քաղաքում հրապարակային հաշվեհարդար են տեսել 15 տղամարդու նկատմամբ, որոնցից 8-ը նրանց նախկին համախոհներն են: Այս մասին հաղորդում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ականատեսների խոսքով, այսպես կոչված, շարիաթի դատարանի մահապատիժն իրականացվել է տեղի հարյուրավոր բնակիչների ներկայությամբ, որոնց իսլամականներն ուժով են հրապարակ քշել:

Ահաբեկիչները նախկին համախոհներին մահապատժի են ենթարկել «վախկոտության եւ մարտի ժամանակ դիրքերից հեռանալու համար»: