Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է երկրի արտաքին քաղաքականության մեջ հակասությունների բացակայության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
«Մի կողմից՝ ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանը: Մենք կարող ենք շարունակել նրանց հետ ուղին: Դա հակասություն չէ, այլընտրանք չէ, նույնիսկ մրցակցություն չէ, քանի որ մենք գործում ենք մեր շահերին համապատասխան: Թուրքիան սկզբունքային խնդիրներ չունի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Ռուսաստանի հետ»,- հայտարարել նա:
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան «կոշտ դիրքորոշում ունի եւ չի լռում անարդարության առջեւ»:
«Նախօրեին մենք մեկնեցինք Բրյուսել, նոր գլուխ բացեցինք եւ կարեւոր հանդիպում ունեցանք վիզայի չեղարկման հարցով: Այնուհետեւ գնացինք Ռուսաստան, որտեղ հանդիպեցինք ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մեր նախագահը հանդիպելու է Պուտինի հետ: Ճանապարհային քարտեզ է մշակվում»,- ասել է թուրք պաշտոնյան:





























