Բաղդադում երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 131-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ալ Ջազիրա հեռուստաալիքը:

Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունների հետեւանքով 83 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը: