Նյու Յորք Կենտրոնական զբոսայգու տարածքում հուլիսի 3-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBS News-ը:
Դեպքի ականատեսը հեռուստաալիքին պատմել է, որ տղամարդը մագլցել է ժայռոտ տեղանքով, երբ ինչ-որ բանի վրա է կանգնել, որն էլ «պայթել է»:
Նյու Յորքի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, տղամարդը ստորին վերջույթների լուրջ վնասվածք է ստացել: Հնարավոր է՝ ստիպված կլինեն մասամբ անդամահատել վերջույթը:




























