Լեհաստանում առավոտյան հեռուստաշոուի ժամանակ աճպարարը հնարք ցուցադրելիս ծակել է 46-ամյա հաղորդավարուհի Մաժենե Ռոգալսկիի ձեռքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Համարը կատարողը մետաղական ձողն արագորեն դուրս է բերել կնոջ ձեռքից: Նշվում է, սակայն, որ հաղորդավարուհին ստիպված է եղել բուժօգնության դիմել:

Ծրագրի պրոդյուսերների խոսքով, նկարահանումներից առաջ աճպարարը փորձ էր արել: