Մոսկվայի մարզում Կլյազմինսկի ջրամբարում հարսանիքի ժամանակ հարսնացուն խորտակվել է: Ըստ Lenta.ru-ի, 32-ամյա կնոջ զոհվելու մասին հաղորդել են իրավապահները:

Ականատեսների խոսքով, հուլիսի 2-ին հարսանիքի ժամանակ հյուրերը որոշել են ջրամբարի մի ափից մյուսը լողալ: Ափից մի քանի մետր հեռավորությամբ հարսնացուն ջրի տակ է անցել, իսկ կողքից լողացող ընկերուհին չի հասցրել փրկել կնոջը:

Հարսնացուի մարմինը փրկարարները գտել են հուլիսի 3-ին: Նշվում է, որ ջրամբարի այդ հատվածում լողալն արգելվում է: