Թեթեւաշարժիչ օդանավը, որում չորս ուղեւոր կար, վթարի է ենթարկվել Քալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելեսից հյուսիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը կատարվել է հուլիսի 3-ին, քաղաքից 120 կմ հեռավորության վրա, Brian Ranch օդանավակայանի մոտ:

Օդանավը կպել է ծառին ու ընկել, որից հետո այրվել է: FAA-ի ներկայացուցիչ Իան Գրեգորը հայտնել է, որ օդաչուն ու ուղեւորներին հաջողվել է դուրս գալ օդանավից՝ առանց լուրջ վնասվածքներ ստանալու: