ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Բրյուսելը արագ կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ, գրում է Der Spiegel–ի սյունակագիր Հենրիկ Մյուլերը « Brexit-ի հետցնցումը. Եվրոպան համաշխարհային տնտեսության ծաղրանքի առարկա» հոդվածում:
«Եվրոպան Brexit–ից հետո սառած վիճակում է: ԵՄ-ի դեմ հանրաքվեն վստահություն է ներշնչել Լա ՄԱնշի երկու կողմերի առաջնորդներին: Այն որ բրիտանացիները ԵՄ-ից երես են շրջել հանգեցնում է նրան, որ այն վերադառնալու է փոքր պետությունների մակարդակին»,- գրում է նա:
ԵՄ համար կարեւորաագույն հարցերը արդեն սկսում են քննարկվել հենց անդամ երկրները, ոչ թե Միությունը, նշում է Մյուլերը: Օրինակ Գերանիան ազգային խորրդարաններին կոչ է արել վավերացնել Կանադայի հետ առեւտրային համաձայնագիրը, չնայած արտաքին առեւտրի հարցերը ԵՄ իրավասությունն է:
«Եվրոպան մտադիր է ինքն իրեն երկրորդ պլան մղել: Աշխարհում որտեղ վճռորոշ են ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի նման մեծ տերությունները, ԵՄ-ն՝ իր նրա ներկա վիճակով արագ կորցնելու է ազդեցությունը»,- համարում է հեղինակը
Նա նշում է, որ ԵՄ-ն կորցնում է դիրքերը ոչ միայն առեւտրի ոլորտում: Ռազմական ոլորտում էլ ԵՄ-ն հիմա շատ թույլ ու ԱՄՆ-ից կախված կլինի: Brexit-ից հետո ուժը կկորցնեն նաեւ տնետսական պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականությաան գործիք, քանի որ հիմնական ֆինանսական կենտրոնը՝ Լոնդոնը արդեն ԵՄ կազմում չի լինի:
«ԵՄ-ն հիմա ի վիճակի չի լինի կատարել նաեւ Ուկրաինային տված խոստումները, Նիդեռլանդները գարնանը հանրաքվեին մերժել են ասոցացման մասին համաձայնագիրը»,- նշված է հոդվածում:
Ընդհանուր անորոշությունը արտահայտվում է նաեւ ֆինանսական շուկաների վրա: Կենտրոնական բանկերը փորձում են կայունացնել իրավիճակը, բայց ժամանակի ընթացքում նրանք այլեւ ի վիճակի չեն լինի կատարել ճգնաժամային հրշեջ աշխատողների այդ դերը, համարում է Մյուլերը: Նրա կարծիքով ԵՄ –ի ներկա կաթվածը կարող է դրա կործանման պատճառ դառնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























