Brent տեսակի նավթը շաբաթը մեկնարկել է բարելի դիմաց 50 դոլարից էլ թանկ գնանշումով։ Այս մասին են վկայում ICE Futures Europe բորսայի սակարկությունների տվյալները։

Հուլիսի 3-ին Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 50.30-50.68 դոլարի սահմաններում։ Գործարքի գինը կազմել է 50.37 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 2 ցենտով թանկ է նախորդ սակարկությունների արդյունքներից, հայտնում է ՏԱՍՍ–ը։