Ուկրաինայում հարձակում են գործել Ազգային ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի նախկին պետի՝ Իլյա Կիվայի վրևա, հայտնում է «112 Ուկրաինան»։
Հաղորդվում է, որ անհայտ անձինք կրակել են նրա մեքենայի վրա եւ նռնակ նետել, որը պայթել է։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Խատիա Դեկանոիձեն հայտարարել է, որ վարչատարածքային միավորման զինծառայողների հասցեին Կիվայի մեղադրանքներն անթույլատրելի են։ Կիվան նրանց մեղադրել էր մաքսանենգության եւ կաշառակերության մեջ։
Կիվային աշխատանքից ազատել էին մայիսի 19-ին։





























