Երկուշաբթի ոսկու արժեքը շարունակում է աճել, իսկ արծաթինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ տրոյական ունցիայի դիմաց 21 դոլար արժեքից բարձրացել է, որովհետեւ ներդրողները Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումից հետո (Brexit) ակտիվորեն գնում են թանկարժեք մետաղը, վկայում են առք ու վաճառքի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսի գինը նյույորքյան Comex բորսայում աճել է 16,3 դոլարով կամ 1,22 տոկոսով` մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1355,3 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչրսի գինը բարձրացել է 5,06 տոկոսով` մինչեւ ունցիայի դիմաց 20,57 դոլար: Ավելի վաղ այն հասել էր ունցիայի դիմաց 21,23 դոլար արժեքի երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրանալով 21 դոլարի մակարդակից:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե է տեղի ունեցել, որի արդյունքում երկիրը որոշել է դուրս գալ Եվրամիության կազմից: Շուկաները դրան արձագանքել են անկումով, ինչը ներդրողներին մղել է անվտանգ ակտիվներ գնել, ոոնց թվին են ավանդաբար դասվում թանկարժեք մետաղները:
Այսպես, Brexit-ի որոշումից հետո ոսկու գինը բարձրացել է 6 տոկոսով: Միաժամանակ, չնայած իրենց տնտեսություններին աջակցելու վերաբերյալ տարբեր երկրների իշխանությունների հայտարարություններին, ինչն օգնել է մեղմել շուկաների անկումը, թանկարժեք մետաղների պահանջարկը պահպանվում է: Այդ ֆոնին արծաթի գինը 2014 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացել է տրոյական ունցիայի դիմաց 21 դոլար նիշից բարձր:




























