Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կատարված ահաբեկչության հետեւանքով վերջին տվյալներով ավելի քան 200 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Ավելի վաղ հայտնել էին 165 զոհերի ու 168 տուժածների մասին: Պայթուցիկով բեռնված ավտոմեքենան պայթել է շաբաթ գիշերը Ալ Կարադա մարդաշատ թաղամասում: Պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ խմբավորումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: