Հուլիսի 8-9 Վարշավայում ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող է որոշում կայացվել ԵՄ անդամ երկրներ փախստականների ապօրինի փոխադրողների դեմ պայքարի շրջանակում ՆԱՏՕ-ի ռազմածովային առաքելության ընդլայնման մասին, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է Բրյուսելում գործակալության աղբյուրը, որը մոտ է ՆԱՏՕ-ին:

Առաքելության ընդլանմանը կողմ են Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, ասել է գործակալության զրուցակիցը:

Էգեյան ծովում տեղակայված է ՆԱՏՕ-ի ռազմածովային խումբը, որը տեղեկություններ է հավաքում ապօրինի միգրանտների փոխադրողների մասին ու հաղորդում դրանք Հունաստանին ու Թուրքիային ՝ նպաստելով այդ երկրների ու ընդհանուր Եվրամիության համակարգող ջանքերին: SNMG խմբի կազմում կան նավեր՝ հիմնականում ֆրեգատներ Հունաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Լեհաստանից

ԵՄ Frontex գործակալության տվյալներով, 2015-ին ԵՄ է ժամանել 1.8 մլն միգրանտ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով, 2015-ին ՄԻջերկրական ծովում զոհվել է գրեթե 3 հազար միգրանտ ու փախստական: 2016-ի առաջին ամիսներին գրեթե 174 հազար մարդ է ծովային ճանապարհով Եվրոպա ժամանել, ընդ որում 723 մարդ զոհվել է կամ անհետ կորել ՝փորձելով հասնել եվրոպական ափերին: