Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի կողմից սահմանված տարանցման սահմանափակումներին ի պատասխան միջոցնել ներդնել, հայտնում է «112 Ուկրաինան»` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Այդ սահմանափակումների ներմուծումը կհանգեցնի երրորդ երկրների հետ առեւտրի պայմանների վատացման, ինչը կնշանակի ուկրաինական արտահանման ծավալների կրճատում: Դա Ռուսաստանի կողմից քաղաքական դրդապատճառ ունեցող ակտ է, որը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի եւս մեկ դրսեւորում է: Տվյալ սահմանափակումները Ռուսաստանի միջազգային պարտավորությունների հերթական կոպիտ խախտումն են, մասնավորապես` ԱՀԿ—ի եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի շրջանակում ստանձնած պարտականությունների», — ասված է հաղորդագրության մասին տեղեկատվության մեջ:
Հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություն է մտցրել Ուկրաինայից Ղազախստան բեռնափոխադրումների մասին հրամանագրում, այժմ տարանցման կանոնները տարածվում են նաեւ Ղրղզստանի վրա:





























