Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երեւում է թե ինչպես սմարթֆոնով «տարված» մոտոցիկլիստը ճանապարհին չի նկատում բեռնատարը ու բախվում է դրան: Դեպքը կատարվել է Հնդկաստանում, հայտնում է Lenta–ն:

Կադրերից երեւում է, թե ինչպես է երիտասարդը վերջին պահին ուշադրությունը շեղում հեռախոսից, բայց արդեն չի հասցնում խուսափել բախումից: