Մեծ Բրիտանիայում բնակվող Եվրամիության քաղաքացիների ապագա կարգավիճակը կորոշվի Brexit-ի հարցով բանակցությունների շրջանակում: Որոշումը կկայացնի արդեն հաջորդ վարչապետը: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ քաղաքացներին համոզելու համար, որ հանրաքվեի արդյունքները չեն հանգեցնի անհապաղ փոփոխությունների:
«Գոյություն ունեն մի շարք բարդ հարցեր, այդ թվում այս խնդիրը, որոնք պետք է լուծվեն: Բայց դա արդեն պետք է լուծի ապագա վարչապետը»,- նշել է նա:




























