Միացյալ թագավորության Անկախության կուսակցության (UKIP) առաջնորդ Նայջել Ֆարաջը հուլիսի 4-ին հայտարարել է Brexit-ի կողմնակիցների հաղթանակից հետո կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մտադրության մասին:

Ըստ RFI-ի, Ֆարաջը հայտարարել է, որ իրականացրել է UKIP-ի եվրաինտեգրման հակառակորդների շարժման խնդիրը: Նրա խոսքով, նախընտրական արշավի ընթացքում ինքն ասել է, որ «ուզում է վերադարձնել իր երկիրը», իսկ հիմա «ուզում է վերադարձնել իր կյանքը»:

Ֆարաջը մտադիր է շարունակել սատարել UKIP-ը եւ մեկնելու է Բրյուսել՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին մասնակցելու: